Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Թույլտվությունների տրամադրում
Համայնքի տարածքում տարատեսակ գործունեություն իրականացնելու թույլտվությունների տրամադրում
Ծառայություններ
Հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության տրամադրում

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում գործող հանրային սննդի օբյեկտներում համայնքայի կանոններին համապատասխան հանրային սննդի կազմակերպման և իրացման համար տնտեսվարող սուբյեկտներին թույլտվություն տալու նպատակով:

Համայնքի խորհրդանիշերը օգտագործելու թույլտվության տրամադրում

Ծառայությունը տրամադրվում է ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում համայնքի խորհրդանիշերը օգտագործելու համար թույլտվության նպատակով:

Արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության տրամադրում

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում համայնքի ավագանու սահմանած կարգին համապատասխան տնտեսվարող սուբյեկտներին արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալու նպատակով:

Ճարտարապետա-շինարարական նախագծերի համաձայնեցում

Ծառայությունը տրամադրվում է իրավաբանական և ֆիզիկական անձանց ճարտարապետաշինարարական նախագծերը համաձայնեցնելու նպատակով:

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) համար:

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով:

ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման նպատակով:

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է օբյեկտի շինարարական աշխատանքների իրականացման ավարտը փաստագրելու և շահագործման թույլտվություն տալու նպատակով:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱ-ՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱՄ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Համայնքի ղեկավարի կողմից տրվում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանք (ՃՀԱ):

ՀԱՄԱՅՆՔՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է քաղաքային բնակավայրի տարածքում համաքաղաքային կանոններին համապատասխան տնային կենդանիներ պահելու թույլտվություն տալու նպատակով:

Ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում գործող առևտրի օբյեկտներում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտներին թույլտվություն տալու նպատակով:

Հանրային սննդի օբյեկտներում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի իրացման թույլտվություն

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում գործող հանրային սննդի օբյեկտներում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի իրացման համար տնտեսվարող սուբյեկտներին թույլտվություն տալու նպատակով:

Համայնքի վարչական տարածքում բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվություն

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին "Առևտրի և ծառայությունների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման համար թույլտվություն տալու նպատակով:

ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԻՆ (ՎԵՐՆԻՍԱԺՆԵՐԻՆ) ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում համայնքի ավագանու սահմանած կարգով կազմակերպված տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և ֆիզիկական անձանց թույլտվություն տալու նպատակով:

ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլատվության համար` տեղական տուրքը օրացույցային տարվա համար սահմանվում է,

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում գործող առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու համար տնտեսվարող սուբյեկտներին թույլտվություն տալու նպատակով:

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության տրամադրում

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում գործող որոշակի վայրերում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառք իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտներին թույլտվություն տալու նպատակով:

Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության տրամադրում

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում գործող լցակայաններում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառք իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտներին թույլտվություն տալու նպատակով:

Հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում գործող հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտներին թույլտվություն տալու նպատակով։

Տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում գործող խանութներում և կրպակներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտներին թույլտվություն տալու նպատակով:

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner