Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 179
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն  Դիլիջանի համայնքապետարանի և ՄԱԿ-ի գրասենյակի միջև կնքված UNDP-GCF-00098348 համաձայնագրի, որտեղ Դիլիջան համայնքը հանդես գալով որպես իրականացնող կողմ, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացնում է  Դիլիջան համայնքի «Հ․ Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ շենքի վերանորոգում, Դիլիջան համայնքի «Մշակույթի պալատ» ՀՈԱԿ շենքի վերանորոգում և Դիլիջան քաղաքում գտնվող տասնմեկ բազմաբնակարան  բնակելի շենքերի վերանորոգմանը և էներգաարդյունավետությանը ուղղված վերազինման աշխատանքներ, մասնավորապես Գետափնյա 4,6,8,10,12 հասցեներում (վեց շենքերի համաֆինանսավորումը իրականացվել է 2022թ․ ընթացքում)։ 20.09.2023թ․ դրությամբ Դիլիջան համայնքի բյուջե է փոխանցվել 105932709 ՀՀ դրամ, որպես ՄԱԿ-ի կողմից համաֆինանսավորվող գումար։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է նշված գումարը ճանաչել որպես եկամուտ և ծախս։

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 

1. ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի կողմից փոխանցված 105932709 (մեկ հարյուր հինգ միլիոն ինը հարյուր երեսուներկու հազար յոթ հարյուր ինը) ՀՀ դրամը ճանաչել որպես եկամուտ։

2. ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի կողմից փոխանցված 105932709 (մեկ հարյուր հինգ միլիոն ինը հարյուր երեսուներկու հազար յոթ հարյուր ինը) ՀՀ դրամը ճանաչել որպես ծախս։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner