Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 70
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՓՈՍԱՅԻՆ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի ներհամայնքային նշանակության ճանապարհների որոշ հատվածներում առաջացել են ջրափոսեր, որոնք ճանապարհը դարձնում են դժվարանցանելի, մասնավորապես Աբովյան, Շամախյան, Մոլդովական, Այգեստան, Անդրանիկի, Իվանովի, Գետափնյա, Սայաթ-Նովայի, 26 Կոմիսարների, Հակոբջանյան, Ուսանողական փողոցները, ինչպես նաև Շահումյան և Կամոյի փողոցների նրբանցքները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․   

1. Տալ հավանություն Աբովյան, Շամախյան, Մոլդովական, Այգեստան, Անդրանիկի, Իվանովի, Գետափնյա, Սայաթ-Նովայի, 26 Կոմիսարների, Հակոբջանյան, Ուսանողական փողոցներում, ինչպես նաև Շահումյան և Կամոյի փողոցների նրբանցքներում ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ իրականցնելուն։

2. Համայնքի ղեկավարին՝ պատվիրել նախագծանախահաշվային փաստաթղթեր օրենքով սահմանված կարգով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner