Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 50
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՏՈՒՅԺԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել Դիլիջան համայնքի Այգեստան փողոցի 37   հասցեի  բնակիչ Ջիվան Ալիխանյանը հողի հարկի և  Հակոբջանյան 79 հասցեի բնակիչ Մայիս Ծովյանը գույքահարկի տույժի արտոնություն սահմանելու խնդրանքով: Համաձայն համայնքապետարանի բազայի՝ 10.04.2019թ. դրությամբ Ջիվան Ալիխանյանի հողի հարկի տույժը կազմում է 40450  դրամ ,իսկ Մայիս Ծովյանի  գույքահարկի տույժը՝ 84743 դրամ:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 903-Ն որոշումը և  ղեկավարվելով «Գույքահարկի մասին»  օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` Դիլիջան համայնքի ավագանին որոշում է.    

Սահմանել Դիլիջան համայնքի Այգեստան փողոցի 37   հասցեի  բնակիչ Ջիվան Ալիխանյանի հողի հարկի տույժի արտոնություն` նրան ազատել  10.04.2019թ. դրությամբ առաջացած հողի հարկի  40450 դրամ տույժից և  Դիլիջան համայնքի Հակոբջանյան 79 հասցեի բնակիչ Մայիս Ծովյանի գույքահարկի տույժի արտոնություն` նրան ազատել  10.04.2019թ. դրությամբ առաջացած գույքահարկի 84743  դրամ տույժից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner