Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 197
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 14
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՎՔ ԳՅՈՒՂԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲ․ ԹԻՎ 7 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 230.7ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. հոկտեմբերի 10-ի թիվ 728-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Հովք գյուղի 7-րդ փողոց 1-ին նրբ․ թիվ 7 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Խանում Ալբերտի Ակինյանի կողմից ինքնակամ կառուցված 220.19քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը  և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 02022023-11-0023/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Խանում Ակինյանին` Դիլիջան համայնքի Հովք գյուղի 7-րդ փողոց 1-ին նրբ․ թիվ 7 հասցեի բնակելի տունը՝ 220.19քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 230.7քմ հողամասը, համապատասխանաբար, 679066 դրամ և 182715 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ղեկավարը նշված բնակելի տունը և վերջինիս զբաղեցրած 230.7քմ հողամասը քաղ. Խանում Ալբերտի Ակինյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի  Հովք գյուղի 7-րդ փողոց 1-ին նրբ․ թիվ 7 հասցեի բնակելի տունը՝ 220.19քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 230.7քմ հողամասը, համապատասխանաբար, 679066 դրամ և 182715 դրամ արժեքներով քաղ. Խանում Ալբերտի Ակինյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner