Այսօր: Ուրբաթ, 22 Հոկտեմբերի 2021թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 69
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 43/3 ՀԱՍՑԵԻ 169.5ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Գագիկ Լևոնի Բադալյանը և Լևոն Հայկազի Բադալյանը՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 14-րդ փողոցի թիվ 4 հասցեի, իրենց համատեղ սեփականությունը հանդիսացող բնակելի տան 1540.0քմ տնամերձ հողամասին կից գտնվող /1-ին փողոցի թիվ 43/3 հասցեի/ 169.5քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 169.5քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներկուերորդ
  գոտում:
Դիլիջանի համայնքի ղ
եկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 43/3 հասցեի 169.5քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 89496  /ութսունինը հազար չորս հարյուր իննսունվեց/ դրամ արժեքով օտարել քաղ. Գագիկ և Լևոն Բադալյաններին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

 

1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 43/3 հասցեի 169.5քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 89496  /ութսունինը հազար չորս հարյուր իննսունվեց/ դրամ արժեքով, քաղաքացիներ Գագիկ Լևոնի Բադալյանին և Լևոն Հայկազի Բադալյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2.
 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55
(+374 268) 2-25-85
dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner