Այսօր: Երկուշաբթի, 16 Մայիսի 2022թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 30
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժինը՝ հայտնելով, որ Մովսես Հովհաննիսյանի կողմից Հակոբջանյան փողոցից գողացվել է Դիլիջանի համայնքապետարանին պատկանող ջրահեռացման համակարգի դիտահորի մետաղական 4 հատ ծածկոց՝ իրենց տակդիրներով: Համայնքի ղեկավարի կողմից Մովսես Հովհաննիսյանից բողոք և պահանջ ներկայացնելու, ինչպես նաև մետաղական ծածկոցների և տակդիրների հետագա տնօրինման հարցը ներկայացվում է համայնքի ավագանու քննարկմանը:

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. 

ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի կողմից ներկայացված Դիլիջանի համայնքապետարանին պատկանող ջրահեռացման համակարգի դիտահորի մետաղական 4 հատ ծածկոցների՝ իրենց տակդիրների գողության փաստով Դիլիջանի համայնքապետարանը Մովսես Հովհաննիսյանից բողոք չունի, իսկ 4 հատ մետաղական ծածկոցները՝ իրենց տակդիրներով, ենթակա է վերադարձման Դիլիջանի համայնքապետարանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՂԻՆԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(0268)22585
dilijan1@yahoo.com, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner