Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 188
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2019Թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքին վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ծրագրով գումար է հատկացվել Հաղարծին բնակավայրում արտակարգ իրավիճակների՝ սողանքի հետևանքով վթարված խմելու ջրի ակունքի վերականգնման  և ջրագծի կառուցման  աշխատանքների համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3200000 (երեք միլիոն երկու հարյուր հազար )ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը 1700000 (մեկ միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ: 
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.     

1.     Դիլիջան համայնքի 2019թ. բյուջեի եկամուտները /Վարձատրվող հասարակական աշխատանքներ/  ավելացնել 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ.

2.     Դիլիջան համայնքի 2019թ. բյուջեով նախատեսված ծախսերը «10-07-01 Սոցիալական հատուկ արտոնություններ»   ավելացնել 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, որից հոդված 4111(Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ)-1250000(մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար)ՀՀ  դրամ. 4264(Տրանսպորտային նյութեր)- 250000 (երկու հարյուր հիսուն հազար)ՀՀ  դրամ:

3.    Դիլիջան համայնքի ֆինանսական մասնակցությունն ապահովելու նպատակով Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից հատկացնել 1700000(մեկ միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ «10-07-01 Սոցիալական հատուկ արտոնություններ» հոդված 4269(Հատուկ նպատակային այլ նյութեր):


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner