Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 197
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 209
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 007-Ա ԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 577- Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետ համաձայն դադարեցվել է  համայնքի ավագանու անդամ Վարդան Թամրազյանի լիազորությունները։ Հետևաբար դադարեցվել է վերջինիս <<Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի Դիլիջան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովի>>, <<Ենթակառուցվածքներին և իրավական հարցերին առնչվող Դիլիջան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովի>> և «Հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցութային հանձնաժողովի» անդամի լիազորությունները։
 Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, 34-րդ հոդվածի 1-ին մասի և Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով,  Դիլիջան համայնքի ավագանու կանոնակարգի 33-րդ կետի պահանջներով՝

1.Կատարել  փոփոխություններ Դիլիջան համայնքի ավագանու հետևյալ որոշումների մեջ.

1)Դիլիջան համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 30-ի <<Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին>>  թիվ 007-Ա  որոշման մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝

ա)<<Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի Դիլիջան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովի>> անդամ Վարդան Թամրազյանի փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկել Արմեն Թալանչյանին։

բ) <<Ենթակառուցվածքներին և իրավական հարցերին առնչվող Դիլիջան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովի>> անդամ Վարդան Թամրազյանի փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկել Արմեն Թալանչյանին։

2) 2024 թվականի հունվարի 10-ի «Դիլիջան համայնքի ավագանու 2022թ. ապրիլի 05-ի թիվ 089-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 577-Ա որոշման  մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝

«Հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցութային հանձնաժողովի» անդամ Վարդան Թամրազյանի փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկել Արմեն Թալանչյանին։

2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող  Արման Բազինյանն առաջարկեց նշված հանձնաժողովների կազմում Վարդան Թամրազյանի փոխարեն  ընդգրկել համայնքի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արմեն Թալանչյանին։ Համայնքի ավագանին քվեարկությամբ (կողմ-12 դեմ-0 ձեռնպահ-0) ընդունեց առաջարկությունը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner