Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. փետրվարի 05-ի թիվ 184-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 73/8 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Գեորգի Հովհաննեսի Սահակյանի կողմից ինքնակամ կառուցված 32․6քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 28022024-11-0049/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Գեորգի Սահակյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 73/8 հասցեի ավտոտնակը՝ 32․6քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 32․6քմ հողամասը, համապատասխանաբար, 75502 դրամ և 222799 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 32․6քմ հողամասը քաղ. Գեորգի Հովհաննեսի Սահակյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 73/8 հասցեի ավտոտնակը՝ 32․6քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 32․6քմ հողամասը, համապատասխանաբար, 75502 դրամ և 222799 դրամ արժեքներով քաղ. Գեորգի Հովհաննեսի Սահակյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |