Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 27
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համայնքի ղեկավարը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով, առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն` Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
Ղեկավարվելուվ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, 72-րդ հոդվածի 1-ին մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.

 

1.Հաստատել` Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների /հավելվածները կցվում են/:

 2. Դիլիջան համայնքի ղեկավարին՝ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազորված պետական կառավարման մարմին։

3Սույն որոշման 1-ին կետը ուժի մեջ է մտնւմ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից։

4.      Ուժը կորցրած ճանաչել  Դիլիջանի քաղաքային  համայնքի ավագանու 2015թ. նոյեմբերի  20-ի թիվ 208-Ա որոշումը: 
5.Սույն որոշման դրույթները տարածվում են 2016թ. ապրիլի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Արտահայտվեցին -Սուրեն Մելիքյանը, Վարդան Մնացականյանը, Դավիթ Սարգսյանը, Տիգրան Ստեփանյանը, Արգամ Թամրազյանը:
Սուրեն Մելիքյանը առաջարկեց  համայնքի ղեկավարի և խորհրդականի հաստիքների թվաքանակը կրճատել, տնտեսված աշխատավարձը ուղղել համայնքի բարեկարգմանը, ֆինանսական բաժնի հաստիքների քանակը վերանայել:
Տիգրան Ստեփանյանը հարց բարձրացրեց համայնքային ծառայողների առանձին խմբերի աշխատավարձերի տարբերության մասին:
Վարդան Սարգսյանն առաջարկեց խորհրդականների հաստիքները թողնել ներկայացված քանակով, քանի որ գյուղերի պրոբլեմների և խոշորացված համայնքի համար կարևոր է  աշխատակիցների քանակը:
Սուրեն Մելիքյանը առաջարկեց ներկայացված տարբերակով հարցը քվեարկել, 3 ամիս հետո անդրադառնալ այդ հաստիքների պահպանման նպատակահարմարությանը:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner