Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 25
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ 66 ՀԱՍՑԵԻ 2 ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ 45,4 ՔԱՌ. ՄԵՏՐ ՏԱՐԱԾՔՈՎ, «ՍOՍ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ 3 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՓՈԽԱՏՎՈՒԹՅԱՆ) ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «ՍOՍ Մանկական Գյուղեր» Հայկական բարեգործական հիմնադրամի դիմումը, համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 2 աշխատասենյակները՝ ընդհանուր 45,4 քառ. մետր տարածքով «ՍOՍ Մանկական Գյուղեր» Հայկական բարեգործական հիմնադրամին 3 տարի ժամկետով,  անհատույց օգտագործման (փոխատվության) հանձնելու մասին:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.

Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող  ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 24 և 25 աշխատասենյակները՝ ընդհանուր 45,4 քառ. մետր տարածքով, 3 տարի ժամկետով,  անհատույց օգտագործման (փոխատվության) հանձնել «ՍOՍ Մանկական Գյուղեր» Հայկական բարեգործական հիմնադրամին՝ «Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած երիտասարդների տնտեսական հզորացում» ծրագիրն իրականացնելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՂԻՆԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner