Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 174
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 72
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի բնակիչ Արամայիս Անուշավանի Հարությունյանը՝ նշելով, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող UAZ 39099 մակնիշի 35XF065 պետհամարանիշի ավտոմեքենան 44-օրյա պատերազմի ընթացքում զորակոչվել է զորահավաքային զորակոչով Դիլիջանի թիվ 81151զորամաս։ Ավտոմեքնան մարտական գործողությունների ընթացքում խոցվել է հակառակորդի կողմից և հետ չի վերադարձվել։  Նա խնդրել է ազատել 2021-2022թթ․ գոյացած գույքահարկի վճարից և տույժերից։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Հարկային օրենսգրքի» 245-րդ հոդվածի 2-րդ կետով Դիլիջան համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Արամայիս Անուշավանի Հարությունյանին ազատել սեփականության իրավունքով իրեն պատկանող UAZ 39099 մակնիշի 35XF065 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի 2021-2022թթ․ գոյացած  վճարից և տույժերից (կցվում է տեղեկանքը):

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(519.68 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner