Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել «ԴՎԵԼԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Վահե Ալեքսանդրի Ղուշչյանի, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Արցախի փողոց թիվ 1/4 հասցեի, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 3394.9քմ հողամասին կից գտնվող Արցախի փողոցի թիվ 1/2 հասցեի 191․0քմ մակերեսով և Արցախի փողոց թիվ 1/5 հասցեի 2111․0քմ մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 191.0քմ և 2111.0քմ մակերեսներով հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամասեր, չեն գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Արցախի փողոցի թիվ 1/2 հասցեի 191․0քմ մակերեսով և Արցախի փողոց թիվ 1/5 հասցեի 2111․0քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 1305352 /մեկ միլիոն երեք հարյուր հինգ հազար երեք հարյուր հիսուներկու/ դրամ և 14427208 /տասնչորս միլիոն չորս հարյուր քսանյոթ հազար երկու հարյուր ութ/ դրամ արժեքներով օտարել «ԴՎԵԼԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Արցախի փողոցի թիվ 1/2 հասցեի 191․0քմ մակերեսով և Արցախի փողոց թիվ 1/5 հասցեի 2111․0քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 1305352 /մեկ միլիոն երեք հարյուր հինգ հազար երեք հարյուր հիսուներկու/ դրամ և 14427208 /տասնչորս միլիոն չորս հարյուր քսանյոթ հազար երկու հարյուր ութ/ դրամ արժեքներով «ԴՎԵԼԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |