Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 23
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՍՏԻՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Դիլիջան համայնքի աղբահանության աշխատանքները առավել արդյունավետ և ժամանակին կատարելու նպատակով համայնքը ձեռք է բերել 2 ինքնաթափ մեքենա: Նշված մեքենաների սպասարկման համար համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Դիլիջան համայնքի  ,,Կոմունալ սպասարկում և լուսավորություն,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում կատարել փոփոխություն:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի  և «Իրավական ակտերի մասին» օրենքի 70-րդ հոդվածի  5-րդ մասով` համայնքի ավագանին որոշում է.

 

 Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և 

  1. Դիլիջանի  համայնքի ավագանու 2016թվականի նոյեմբերի 25-ի «Դիլիջանի  համայնքի ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և  պաշտոնային դրույքաչափերը  հաստատելու մասին» թիվ 122-Ա որոշման   հավելվածում կատարել փոփոխություն և Դիլիջանի ,,Կոմունալ սպասարկում և լուսավորություն,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակից կրճատել 2 հավաքարարի հաստիք, փոխարենը հատկացնելով 2 վարորդի հաստիք՝ յուրաքանչյուրին 135000 դրամ դրույքաչափով։

  2. Դիլիջան  համայնքի  2017թ. բյուջեի  վարչականմասի  պահուստայինֆոնդից /հոդված 4891/հատկացնել -1245000դրամ «Կոմունալ սպասարկում և լուսավորություն»  համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (բաժին 5 խումբ 1 դաս1 ,հոդված -4511) 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner