Այսօր: Ուրբաթ, 22 Հոկտեմբերի 2021թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 52
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

<<ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ԳԳՄ-ԻՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Դիլիջան  համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել  Գոշ բնակավայրի  գազամատակարարումն իրականացնելու և գազատարը շահագործելու նպատակով  << ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ>> փակ բաժնետիրական ընկերության Տավուշի ԳԳՄ-ին հանձնել Գոշ բնակավայրի գազատարը և գազաֆիկացման համակարգը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 

 

 

1.     Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրի  համայնքային սեփականություն հանդիսացող  գույքը՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի <<Հաղարծին-Աղավնավանք>>մ/ճ միջին ճնշման սնող գազատարը՝   7000մ երկարությամբ, 144396189 դրամ արժողությամբ և  գազաֆիկացման համակարգը՝ 14682 գծմ,  158207063 դրամ արժողությամբ    Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով   հանձնելու վերաբերյալ առաջարկությանը:   

 

2.       Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55
(+374 268) 2-25-85
dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner