Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 101
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
«ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ» ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԵՎ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՈՍԿԵ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Դիլիջան համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 -րդ  հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահաջներով` համայնքի ավագանին   որոշում է.                                                      

1. «Դիլիջան քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում   շնորհել և Դիլիջանի համայնքապետարանի ոսկե հուշամեդալով պարգևատրել.

    1) Ռիո դե Ժանեյրոյի 2016թ. 31-րդ օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին:

    2) Ռիո դե Ժանեյրոյի 2016թ. 31-րդ օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին:

2. Դիլիջանի համայնքապետարանի ոսկե հուշամեդալով պարգևատրել.

1) Հայաստանի Հանրապետության հունահռոմեական ըմբշամարտի վաստակավոր մարզիչ, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ՝ Գևորգ Ալեքսանյանին:

2) Հայաստանի Հանրապետության հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի մարզիչ, Միհրան Հարությունյանի անձնական մարզիչ՝ Սամվել Գևորգյանին:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՂԻՆԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner