Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. հոկտեմբերի 13-ի թիվ 892-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 31/7 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Հայկանուշ Վլադիմիրի Շերենցի կողմից ինքնակամ կառուցված 32․34քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 26102023-11-0048/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Հայկանուշ Շերենցին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 31/7 հասցեի ավտոտնակը՝ 32․34քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 23․7քմ հողամասը, համապատասխանաբար, 74900 դրամ և 161973 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 23․7քմ հողամասը քաղ. Հայկանուշ Վլադիմիրի Շերենցին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 31/7 հասցեի ավտոտնակը՝ 32․34քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 23․7քմ հողամասը, համապատասխանաբար, 74900 դրամ և 161973 դրամ արժեքներով քաղ. Հայկանուշ Վլադիմիրի Շերենցին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |