Այսօր: Կիրակի, 24 Հոկտեմբերի 2021թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 98
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑԻ 3-ՐԴ ՆՐԲ. ԹԻՎ 13/1 ՀԱՍՑԵԻ 600.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Արմեն Ռուբենի Ամյանը և Մերի Վաղարշակի Գրիգորյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի 3-րդ նրբ. թիվ 13 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 600.0քմ հողամասին կից գտնվող /Անդրանիկի փողոցի 3-րդ նրբ. թիվ 13/1 հասցեի/ 600.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 600.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի 3-րդ նրբ. թիվ 13/1 հասցեի 600.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 745200 /յոթ հարյուր քառասունհինգ հազար երկու հարյուր/ դրամ արժեքով օտարել քաղաքացիներ Արմեն Ռուբենի Ամյանին և Մերի Վաղարշակի Գրիգորյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի 3-րդ նրբ. թիվ 13/1 հասցեի 600.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 745200 /յոթ հարյուր քառասունհինգ հազար երկու հարյուր/ դրամ արժեքով, քաղաքացիներ Արմեն Ռուբենի Ամյանին և Մերի Վաղարշակի Գրիգորյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55
(+374 268) 2-25-85
dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner