Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 137
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ԴԻՄՈՒՄԸ ԱՎԱԳԱՆՈՒ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով «Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության» կարգի դրույթները,  առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն` նախաձեռնող խմբի դիմումը համայնքի ավագանու քննարկմանը ներկայացնելու մասին:

 Համայնքի ավագանին քննարկելով «Հաղարծին բնակավայրի Աղստև գետի ափերը իրար միացնող հետիոտնային կամրջի վերանորոգման» նախաձեռնող խմբի անդամների դիմումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 42-րդ հոդվածների պահանջներով`

1.    Հավանություն տալ «Հաղարծին բնակավայրի Աղստև գետի ափերը իրար միացնող հետիոտնային կամրջի վերանորոգման» նախաձեռնող խմբի կողմից ներկայացված հարցին:

2.    Առաջարկել համայնքի ղեկավարին՝ պատվիրել կամրջի վերանորոգման  աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթեր և այն ներկայացնել ավագանու առաջիկա նիստի քննարկմանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.66 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Նախաձեռնող խմբի անդամ  Նվեր Հովհաննիսյանը ներկայացրեց Հաղարծին բնակավայրի համար  հրատապ հարց համարվող, նշված կամրջի վերանորոգման անհրաժեշտությունը, խնդրելով  աշխատանքները նախատեսել  համայնքի  ծրագրերում: Ավագանու անդամները  հավանություն տվեցին հարցի կարևորությանը և որոշեցին  հարցը կրկին քննարկել նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմելուց հետո:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner