Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. փետրվարի 23-ի թիվ 276-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 173 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Նորայր Էդվարդի Ալիխանյանի կողմից ինքնակամ կառուցված 36․8քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 11032024-11-0076/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Նորայր Ալիխանյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 173 հասցեի ավտոտնակը՝ 36․8քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20․1քմ հողամասը, համապատասխանաբար, 85229 դրամ և 137370 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 20․1քմ հողամասը քաղ. Նորայր Էդվարդի Ալիխանյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 173 հասցեի ավտոտնակը՝ 36․8քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20․1քմ հողամասը, համապատասխանաբար, 85229 դրամ և 137370 դրամ արժեքներով քաղ. Նորայր Էդվարդի Ալիխանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |