Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղ․ Սուրեն Արաի Ազարումյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոց 2-րդ նրբ․ թիվ 5 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 690.0քմ հողամասին կից գտնվող /Խորհուրդների փողոց 2-րդ նրբ․ թիվ 5/1 հասցեի/ 313.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 313.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոց 2-րդ նրբ․ թիվ 5/1 հասցեի 313.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 2139136 /երկու միլիոն հարյուր երեսունինը հազար հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Սուրեն Արաի Ազարումյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոց 2-րդ նրբ․ թիվ 5/1 հասցեի 313.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 2139136 /երկու միլիոն հարյուր երեսունինը հազար հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Սուրեն Արաի Ազարումյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |