Այսօր: Կիրակի, 24 Հոկտեմբերի 2021թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 71
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդված 5-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 64 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծի փոփոխությունը` (այսուհետ` Գլխավոր հատակագիծ) համաձայն հավելվածի:
2. Հիմք ընդունելով <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 5-րդ մասը, սույն որոշման 1-ին կետով սահմանված, Դիլիջան քաղաքի, Մաքսիմ Գորկու թիվ 37/1 հասցեով, 11-003-0047-0072 ծածկագրով, 1.92934հա  հողամասը, ըստ նպատակային նշանակության, դիտարկել որպես <<Բնակավայրերի հողեր>>, ըստ գործառնական նշանակության՝ բնակելի կառուցապատման հող:
3. <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
4. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլել սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունները ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 30-ի N 1723-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55
(+374 268) 2-25-85
dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner