Այսօր: Շաբաթ, 23 Հոկտեմբերի 2021թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 128
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

«ԱՍԵԹ ՔՈՆԹՐՈԼ ՔԱՄՓՆԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ, ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿՈՒ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 23/5 ՀԱՍՑԵԻ 3.0ՀԱ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Դավիթ Իսկանդարյանի, ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/5 հասցեի 3.0հա հողամասը ուղղակի վաճառքի ձևով ընկերությանը օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի վկայագրի՝ թիվ 27062018-11-0008, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/5 հասցեի 3.0հա հողամասի վարձակալ է հանդիսանում <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությունը: Նշված 3.0հա հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/5 հասցեում գտնվող 3.0հա հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով, 57420000 /հիսունյոթ միլիոն չորս հարյուր քսան հազար / դրամ արժեքով օտարել <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/5 հասցեում գտնվող 3.0հա հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 57420000 /հիսունյոթ միլիոն չորս հարյուր քսան հազար/ դրամ արժեքով, <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությանը օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55
(+374 268) 2-25-85
dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner