Ի փոփոխումն Դիլիջան համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում 11-007-0104-0027 ծածկագրով 0.00746հա հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին>> թիվ 513-Ա որոշման և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Դիլիջան համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում 11-007-0104-0027 ծածկագրով 0.00746հա հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին» թիվ 513-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝ որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
- «Հիմք ընդունելով <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 5-րդ մասը, սույն որոշման 1-ին կետով սահմանված, Դիլիջան համայնքի, Աղավնավանք գյուղի 11-007-0104-0027 ծածկագրով, 0.00746հա հողամասը, ըստ նպատակային նշանակության դիտարկել որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հող, ըստ գործառնական նշանակության՝ կապի օբյեկտների:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |