Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 146
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ <<ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ>> 697.1ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԵՎ <<ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ>> 240.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2017թ. դեկտեմբերի 25-ի թիվ 539-Ա որոշման համաձայն` համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 697.1քմ մակերեսով և <<Հատուկ պահպանվող տարածքների հողերից>> 240.0քմ մակերեսով հողամասերը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված աճուրդային լոտերով, մակերեսներով, պայմաններով և մեկնարկային գներով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.
 

1. Տալ համաձայնություն Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 697.1քմ մակերեսով և <<Հատուկ պահպանվող տարածքների հողերից>> 240.0քմ մակերեսով հողամասերը աճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջակությանը և հաստատել մեկնարկային գները` համաձայն կից աղյուսակի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(31.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner