Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 197
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 51
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 550,59ՔՄ , ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ 14.8ՔՄ ԵՎ 621,47ՔՄ ՏԱՐԱԾՔՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԿԱՄԱՎՈՐ ՍԵՐՎԻՏՈՒՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Ներսես Տեր-Մկրտչյանը Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի գյուղատնտեսական նպատակային նշանակության 11-003-1590-0001 կադաստրային ծածկագրով 550,59քմ տարածքով,  ընդհանուր օգտագործման 11–003–0145-0001 կադաստրային ծածկագրով 14,8քմ և 11–003–1046–0001  կադաստրային ծածկագրերով 621,47քմ տարածքով հողամասերը ջրամատակարարման խողովակաշարերի անցկացման և շահագործման նպատակով, կամավոր սերվիտուտի իրավունքով համապատասխան ժամկետով և վճարի դիմաց տրամադրելու խնդրանքով։  

 Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինոիթյան հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12022024-11-0052, 12022024-11-0051, 12022024-11-0072 վկայականների Դիլիջան քաղաքի գյուղատնտեսական նպատակային նշանակության 11-003-1590-0001 կադաստրային ծածկագրով 550,59քմ տարածքով,  ընդհանուր օգտագործման 11–003–0145-0001 կադաստրային ծածկագրով 14,8քմ և 11–003–1046–0001  կադաստրային ծածկագրերով 621,47քմ տարածքով հողամասերը  հանդիսանում են Դիլիջան համայնքի սեփականությունը: Նշված հողամասերը չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները: 

 Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, տալ համաձայնություն Դիլիջան քաղաքի գյուղատնտեսական նպատակային նշանակության 11-003-1590-0001 կադաստրային ծածկագրով 550,59քմ տարածքով հողամասը 1քմ-ը՝ տարեկան 100 դրամ( 55059 /հիսունհինգ հազար հիսունինը/ դրամ),  ընդհանուր օգտագործման 11–003–0145-0001 կադաստրային ծածկագրով 14,8քմ տարածքով հողամասը՝ 1քմ-ը տարեկան 200 դրամ ( 2960 /երկու հազար ինը հարյուր վաթսուն/ դրամ) և 11–003–1046–0001  կադաստրային ծածկագրերով 621,47քմ տարածքով հողամասը՝ 1քմ-ը տարեկան 200դրամ ( 124294 /հարյուր քսանչորս հազար երկու հարյուր իննսունչորս դրամ) վարձավճարով, ջրամատակարարման խողովակաշարերի անցկացման և շահագործման նպատակով, կամավոր սերվիտուտի իրավունքով, 25 (քսանհինգ) տարի ժամկետով Ներսես Տեր-Մկրտչյանին  տրամադրելուն:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրեսգրքի 210-րդ, 211–րդ, 216-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի գյուղատնտեսական նպատակային նշանակության 11-003-1590-0001 կադաստրային ծածկագրով 550,59քմ տարածքով հողամասը 1քմ-ը՝ տարեկան 100 դրամ( 55059 /հիսունհինգ հազար հիսունինը/ դրամ),  ընդհանուր օգտագործման 11–003–0145-0001 կադաստրային ծածկագրով 14,8քմ տարածքով հողամասը՝ 1քմ-ը տարեկան 200 դրամ ( 2960 /երկու հազար ինը հարյուր վաթսուն/ դրամ) և 11–003–1046–0001  կադաստրային ծածկագրերով 621,47քմ տարածքով հողամասը՝ 1քմ-ը տարեկան 200դրամ ( 124294 /հարյուր քսանչորս հազար երկու հարյուր իննսունչորս/դրամ) վարձավճարով, ջրամատակարարման խողովակաշարերի անցկացման և շահագործման նպատակով, կամավոր սերվիտուտի իրավունքով, 25 (քսանհինգ) տարի ժամկետով Ներսես Տեր-Մկրտչյանին  տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner