Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 168
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 168
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՇԻՆՆԱՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ -ն մասնակցել է  Դիլիջանի համայնքապետարանի  կողմից հայտարարված ՀՀ-ՏՄԴՀ – ԲՄԱՇՁԲ-23/07 ծածկագրով բաց մրցույթին և  2023թ․ հունիսի 12-ին  Կենտրոնական գանձապետարանում լիազորված մարմի անվամբ բացված «900008000466» գանձապետական հաշվին վճարել է 4138024 /չորս միլիոն մեկ հարյուր երեսունութ հազար քսանչորս/ ՀՀ դրամ, որպես հայտի ապահովում։ Համաձայն «Գնումների մասին» ՀՀ  օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի բ) ենթակետի և 32-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի նշված ընկերությունը  զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից և  նշված գումարը վճարել է Դիլիջանի համայնքապետարանի «900405051716» /օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի վարչական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ/ եկամտային հաշվին։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է նշված գումարը ճանաչել որպես եկամուտ և  ծախս։

1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի «900405051716» /օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի վարչական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ/ եկամտային հաշվին վճարված 4138024 /չորս միլիոն մեկ հարյուր երեսունութ հազար քսանչորս/  ՀՀ դրամ գումարը ճանաչել որպես եկամուտ։

2.  ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի «900405051716» /օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի վարչական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ/ եկամտային հաշվին վճարված 4138024 /չորս միլիոն մեկ հարյուր երեսունութ հազար քսանչորս/  ՀՀ դրամ գումարը ճանաչել որպես ծախս և ուղղել Դիլիջան համայնք /Այլ մշակութային կազմակերպություններ/ «08-02-04» բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 4237 /ներկայացուցչական ծախսեր/ հոդվածին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner