Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 171
 

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԱՐԶ ԼԻՃԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի <<Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին>> N 1767-Ն որոշմամբ՝ Դիլիջան քաղաքի վարչական սահմաններում գտնվող Պարզ լիճը՝ զբաղեցրած 2.18հա մակերեսով, ջրային նպատակային նշանակությամբ անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է համայնքին։
Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել Տավուշի մարզպետը՝ տեղեկացնելով Շրջակա միջավայրի նախարարի առաջարկությունը այն մասին, որ հաշվի առնելով կադաստրի կոմիտեի դիրքորոշումը և այն հանգամանքը, որ Պարզ լիճը գտնվում է <<«Դիլիջան>>ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության սահմաններում՝ կատարել Պարզ լճի սահմանների ճշտում, նպատակային նշանակության փոփոխություն՝ որպես հատուկ պահպանվող տարածքների և համայնքի կողմից, որպես նվիրատվություն, փոխանցել Հայաստանի Հանրապետությանը:
Դիլիջանի համայնքի ղեկավարը համայնքի ավագանու նախնական քննարկմանն է ներկայացրել Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի վարչական սահմաններում գտնվող Պարզ լիճը 2.18հա զբաղեցրած մակերեսով Հայաստանի Հանրապետությանը, որպես նվիրատվություն, անհատույց սեփականության իրավունքով փոխանցելու վերաբերյալ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի առաջարկությունը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
 

1. Տալ նախնական համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի վարչական սահմաններում գտնվող Պարզ լիճը անհատույց սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու վերաբերյալ առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՆԱ ԵԳԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Նիստին ներկա ավագանու բոլոր անդամները   դեմ քվեարկեցին  նախագծին, որոշումը չընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner