Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 189
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՐԶ ԼՃԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 8/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂ. ԼԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՆԳՍՏԻ ՔՈԹԵՋԸ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՔՈԹԵՋԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 2000.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25122020-11-0008 վկայականի, Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցի թիվ 18/1 հասցեի 2000.0քմ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը տրամադրված է քաղ. Լիդա Վարդանի Սարգսյանին կառուցապատման իրավունքով մինչև 31.12.2030թ. ժամկետով: Քաղ. Լիդա Սարգսյանը Դիլիջանի համայնքապետարանի 22.06.2020թ. թիվ 20/Թ-17 շինարարության թույլտվության համաձայն՝ նշված հողամասում կառուցել է հանգստի քոթեջ:
Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Լիդա Վարդանի Սարգսյանը՝ Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցի թիվ 18/1 հասցեում կառուցված հանգստի քոթեջի սպասարկման 2000.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 481 հոդվածի 6-րդ կետի՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից: Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցի թիվ 18/1 հասցեի 2000.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2041 հոդվածի 4-րդ կետի՝ սեփականության իրավունքով այլ անձի պատկանող հողամասում կառուցապատման իրավունքով կառուցված կամ ստեղծված շենքերը և շինությունները հողամասի սեփականատիրոջ /Դիլիջան համայնքի/ սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Հանձնաժողովն առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցի թիվ 18/1 հասցեի 2000.0քմ հողամասում քաղ. Լիդա Սարգսյանի կողմից կառուցված հանգստի քոթեջը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել քաղաքացուն, իսկ քոթեջի սպասարկման 2000.0քմ հողամասը օտարել ուղղակի վաճառքի ձևով 2484000 /երկու միլիոն չորս հարյուր ութսունչորս հազար/ դրամ արժեքով:
Դիլիջանի համայնքի ղեկավարը նշված առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու քննարկմանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Պարզ լճի փողոցի թիվ 18/1 հասցեի 2000.0քմ հողամասում քաղ. Լիդա Սարգսյանի կողմից կառուցված հանգստի քոթեջը քաղաքացուն ահնատույց սեփականության իրավունքով տրամադրելու և քոթեջի սպասարկման 2000.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով 2484000 /երկու միլիոն չորս հարյուր ութսունչորս հազար/ դրամ արժեքով օտարելու մասին առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՆԱ ԵԳԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner