Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 151
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 63/2 ՀԱՍՑԵԻ 20.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍԸ ՔԱՂ. ՀԱՍՄԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հասմիկ Սերյոժայի Քոչարյանը՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի տարածքում, առևտրի սրահ կառուցելու նպատակով, կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի, մինչև 20.0քմ մակերեսով հողամաս իրեն տրամադրելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 63/2 հասցեի, 11-042-0097-0033 ծածկագրով, 20.0քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով, մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել քաղ. Հասմիկ Քոչարյանին: 
Հանձնաժողովը  նշում է, որ նշված 20.0քմ հողամասը, ըստ հողի նպատակային նշանակության, գտնվում է համայնքի <<Բնակավայրերի հողերի>> կազմում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցված է /սեփականության վկայական 10102018-11-0030/:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
 

1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 63/2 հասցեի, 11-042-0097-0033 ծածկագրով, 20.0քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով, մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով քաղ. Հասմիկ Սերյոժայի Քոչարյանին տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 63/2 հասցեի 20.0քմ հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վճարի չափը սահմանել 10000 դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner