Այսօր: Շաբաթ, 14 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 190
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024Թ.ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում նախակրթարան բացելու նպատակով անհրաժեշտ է 1389.0 հազար ՀՀ դրամ գումար՝ որպես համայնքի ներդրում, որը հաստատված է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի 2024 թվականի ապրիլի 15-ի թիվ 10/24 PSP պայմանագրով։ Բացի այդ 2024 թվականի հոկտեմբերի 5-ին նախատեսվում է կազմակերպել Դիլիջանի 480 ամյակին նվիրված միջոցառում, որի կազմակերպման համար նույնպես անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ։ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի  5-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.   

1.Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02 «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից հատկացնել 18 360 600 (տասնութ միլիոն երեք հարյուր վաթսուն հազար վեց հարյուր) ՀՀ դրամ և ուղղել՝ 

1.1 «08-02-04» Դիլիջան համայնք  (Այլ մշակույթային կազմակերպություններ) բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4239 /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածին՝ 16971,6 հազար ՀՀ դրամ,

1.2 «09-06-01» Դիլիջան համայնք /Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ /բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4639 /այլ ընթացիկ դրամաշնորհներ/ տնտեսագիտական հոդվածին՝ 1389,0 հազար ՀՀ դրամ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner