Համաձայն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի միջև կնքված սուբվենցիայի հատկացման թիվ 2 պայմանագրի, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացվել է 2832.5 հազար (երկու միլիոն ութ հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գումար՝ Դիլիջան համայնքի երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով տարեկան 13 աշակերտի համար ուսուցման ծախսերի փոխհատուցման նպատակով ։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է նշված գումարը ճանաչել որպես եկամուտ և ճանաչել ծախս /Արտադպրոցական դաստիարակություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգմամբ։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1․ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 2832.5 հազար (երկու միլիոն ութ հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գումարը ճանաչել որպես եկամուտ /պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ՝ 900405051138 հաշվեհամարին/,
2. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 2832.5 հազար (երկու միլիոն ութ հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գումարը ճանաչել ծախս ըստ Դիլիջան համայնք /Արտադպրոցական դաստիարակություն/ «09-05-01» բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվին հոդված 4511 /սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին/։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
|