Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 23
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 17/9 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 102.2ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2017թ. ապրիլի 21-ի թիվ 163-Ա որոշմամբ, քաղ. Արմիդա Վոլոդյայի Մանվելյանի կողմից Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 17/9 հասցեում ինքնակամ կառուցված 63.9քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տան և 18.64քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը  և համարվել է օրինական /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 10052017-11-0016/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղաքացուն` Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 17/9 հասցեի 63.9քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը և 18.64քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջիններիս սպասարկման 102.2քմ հողամասը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, նշված շինությունները և վերջիններիս սպասարկման 102.2 հողամասն օտարել քաղ. Արմիդա Մանվելյանին, համապատասխանաբար, 273442 դրամ / 249210 դրամ բնակելի տան համար, 24232 դրամ ավտոտնակի համար/ և 126932 դրամ արժեքներով:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.
 

Տալ համաձայնություն Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 17/9 հասցեի 63.9քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը և 18.64քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջիններիս սպասարկման 102.2քմ հողամասը, համապատասխանաբար, 273442 դրամ / 249210 դրամ բնակելի տան համար, 24232 դրամ ավտոտնակի համար/ և 126932 դրամ արժեքներով, քաղ. Արմիդա Վոլոդյայի Մանվելյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner