Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 197
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 5
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018Թ. ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԹԻՎ 64-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631(Ն) որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետը, ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետով«Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է.

Դիլիջան համայնքի ավագանու 2018թ. հուլիսի 11-ի «Դիլիջան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի կանոնադրությունը և մարմնին կից հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 64-Ա որոշման թիվ 2 հավելվածը ուժը կորցրած ճանաչել և հանձնաժողովի կազմը հաստատել նոր խմբագրությամբ.

1. Սարգսյան Դավիթ - հանձնաժողովի նախագահ՝ Դիլիջան համայնքի ղեկավար,

2. Աշխատակազմի գլխավոր մասնագետ - հանձնաժողովի քարտուղար,

3. Փիլոյան Թամար - հանձնաժողովի անդամ՝ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ,

4. Սանթրոսյան Արմինե - հանձնաժողովի անդամ՝ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ,

5. Սարգսյան Քրիստինե- հանձնաժողովի անդամ՝ Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի փոխտնօրեն, 

6. Վաթինյան Ինգա -հանձնաժողովի անդամ՝ «Հույսի կամուրջ» հասարարակական կազմակերպության Դիլիջանի մասնաճյուղի հոգեբան,

7. Հայաստանի Հարապետության ոստիկանության Դիլիջանի բաժնի անչափահասների գործերով խմբի տեսուչ,

8. Թամրազյան Ալիսա - հանձնաժողովի անդամ՝ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ,

9. Ղազարյան Նաթելա - Միասնական Սոցիալական ծառայության Դիլիջանի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատող:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՂԻՆԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner