Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 100
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
2019Թ. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով   Հայաստանի Հանրապետության Գենդերային քաղաքականության հայեցակարգը, որը  սահմանում է կանանց և տղամարդկանց նկատմամբ պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններն ու ընդհանուր ռազմավարությունը,  համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Դիլիջան համայնքի 2019թ. ծրագրային բյուջետավարման  գործընթացում  ներառել գենդերազգայուն մոտեցումներ:
Հայեցակարգը հիմնված է ՀՀ Սահմանադրության և օրենքների, Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի, ինչպես նաև ուղղորդիչ հանդիսացող այլ միջազգային քաղաքական փաստաթղթերի վրա։
Հաշվի 
առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի  պահանջներով` համայնքի  ավագանին որոշում  է.

 

 

Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և 2019թ.  ծրագրային բյուջետավարման  գործընթացում  ներառել գենդերազգայուն մոտեցումներ`

 

·         2019թ, ծրագրային բյուջեի գենդերազգայուն բյուջետավարման գործընթացի համար մշակել համայնքում իրականացվելիք միջոցառումների ճանապարհային քարտեզ:

 

·         Բյուջետային հատկացումների, նպատակների, միջոցառումների և ցուցանիշների մեջ հաշվի առնել գենդերային տեսանկյունը:

 

·         Հավասար պայմաններ և հավասար հնարավորություններ ստեղծել  կանանց և տղամարդկանց անհատական ներուժի ինքնադրսևորման համար,

 

·         Հասարակական կյանքի բոլոր ոլորտներում երկու սեռերի հավասար մասնակցության ապահովում` համայնքի սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացմանը աջակցելու համար:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner