Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 63
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 9 ԱՄՍՎԱ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է.

1.     Հաստատել 2016   թվականի համայնքի 9 ամսվա  բյուջեն՝

ա/ եկամուտների գծով                      - 527723.7                   հազար դրամ,

բ/  ծախսերի գծով                                                    -570942.1                 հազար դրամ,

գ/  դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ-  43218.4                հազար դրամ:

2.    Հաստատել համայնքի 9 ամսվա բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ (հատված 1):

3.    Հաստատել համայնքի 9 ամսվա բյուջեի  ծախսերն ըստ գործառական դասակարգման՝ (հատված 2):

4.    Հաստատել համայնքի 9 ամսվա  բյուջեի   ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ (հատված 3):

5.    Հաստատել համայնքի 9 ամսվա  բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)` (հատված 4):

6.    Հաստատել համայնքի 9 ամսվա բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` (հատված 5):

7.    Հաստատել համայնքի 9 ամսվա  բյուջեի  ծախսերն ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ (հատված 6):

8.    Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:

9.    Թույլատրել համայնքի ղեկավարին՝

ա/ գանձապետական հաշվի 2016   թվականի առաջին եռամսյակի ազատ մնացորդն ինքնուրույն ներառել 2016  թվականի բյուջեի եկամտային մասում և ծախսային մասում ընդգրկել առաջնահերթություն պահանջող ծախսերի ֆինանսավորման համար,

բ/ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետը, համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ, որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 15-%ը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(289.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner