Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 190
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՄԱԽՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 12/1 ՀԱՍՑԵԻ 113.0 ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Հրանտ Հրաչիկի Մարտիրոսյանը և Սիմոն Հրաչիկի Մարտիրոսյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի 1-ին նրբ. թիվ 12 հասցեի, իրենց ընդհանուր բաժնային սեփականությունը հանդիսացող բնակելի տան սպասարկման 805.0 քմ հողամասին կից գտնվող /Շամախյան փողոցի թիվ 12/1 հասցեի/ 113.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով իրենց օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 113.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 12/1 հասցեի 113.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 140346 /հարյուր քառասուն հազար երեք հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացիներ Հրանտ Հրաչիկի Մարտիրոսյանին և Սիմոն Հրաչիկի Մարտիրոսյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
 

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 12/1 հասցեի 113.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 140346 /հարյուր քառասուն հազար երեք հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացիներ Հրանտ Հրաչիկի Մարտիրոսյանին և Սիմոն Հրաչիկի Մարտիրոսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՆԱ ԵԳԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner