Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. օգոստոսի 04-ի թիվ 634-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 11/4 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Նարինե Լենտրուշի Ղազարյանի կողմից ինքնակամ կառուցված 18.7քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 10082023-11-0047/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Նարինե Լենտրուշի Ղազարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 11/4 հասցեի ավտոտնակը՝ 18.7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 18.7քմ հողամասը, համապատասխանաբար, 43310 դրամ և 127802 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 18.7քմ հողամասը քաղ. Նարինե Լենտրուշի Ղազարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 11/4 հասցեի ավտոտնակը՝ 18.7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 18.7քմ հողամասը, համապատասխանաբար, 43310 դրամ և 127802 դրամ արժեքներով քաղ. Նարինե Լենտրուշի Ղազարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |