Այսօր: Երեքշաբթի, 17 Մայիսի 2022թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 114
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 23/4 ՀԱՍՑԵԻ 398.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արմեն Ռուբիկի Խաչատրյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի թիվ 23/1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 398.0քմ հողամասին կից գտնվող /Խորհուրդների փողոցի թիվ 23/4 հասցեի/ 398.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 398.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի թիվ 23/4 հասցեի 398.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 494316 /չորս հարյուր իննսունչորս հազար երեք հարյուր տասնվեց/ դրամ արժեքով օտարել քաղ. Արմեն Խաչատրյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
 

1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի թիվ 23/4 հասցեի 398.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 494316 /չորս հարյուր իննսունչորս հազար երեք հարյուր տասնվեց/ դրամ արժեքով, քաղ. Արմեն Խաչատրյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(0268)22585
dilijan1@yahoo.com, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner