Դիլիջանի համայնքի ղեկավարի 2018թ. հունվարի 24-ի թիվ 29-Ա որոշման համաձայն` համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 825.8քմ ընդհանուր մակերեսով թվով 3 հողամասերը և <<Գյուղատնտեսական նշանակության հողերից>> 6766.6քմ ընդհանուր մակերեսով թվով 7 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված աճուրդային լոտերով, մակերեսներով, պայմաններով և մեկնարկային գներով: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով ` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 825.8քմ ընդհանուր մակերեսով թվով 3 հողամասերը և <<Գյուղատնտեսական նշանակության հողերից>> 6766.6քմ ընդհանուր մակերեսով թվով 7 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջակությանը և հաստատել մեկնարկային գները` համաձայն կից աղյուսակի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |