Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 25-ի թիվ 125-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 6/17 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Մհեր Զավենի Դանիելյանի կողմից ինքնակամ կառուցված 18․6քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 14022024-11-0015/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Մհեր Դանիելյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 6/17 հասցեի ավտոտնակը՝ 18․6քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 18․6քմ հողամասը, համապատասխանաբար, 50685 դրամ և 195557 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 18․6քմ հողամասը քաղ. Մհեր Զավենի Դանիելյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 6/17 հասցեի ավտոտնակը՝ 18․6քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 18․6քմ հողամասը, համապատասխանաբար, 50685 դրամ և 195557 դրամ արժեքներով քաղ. Մհեր Զավենի Դանիելյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |