Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 81
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ 66 ՀԱՍՑԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԻ ՀԱՄԱՐ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել համայնքի սեփականությունը հանդիսացող ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի աշխատասենյակները օգտագործման հանձնելու վճարի չափ սահմանելու մասին: 

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին  մասի  21-րդ կետով` Դիլիջան համայնքի ավագանին որոշում է.

1. 2018թ. օգոստոսի 1-ից մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի աշխատասենյակները օգտագործման տրամադրելու համար մեկ քառակուսի մետրի տարեկան վարձավճար սահմանել 5000 դրամ:

2. Վարչական շենքի առաջին հարկի ընդհանուր 73 քառ. մետր տարածքի Վարձատու համարել Դիլիջանի համայնքապետարանին, համաձայն Դիլիջանի համայնքապետարանի, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և «Լիսյու» ՍՊԸ-ի միջև 29.01.2010թ. կնքված ոչ բնակելի տարածքի ենթավարձակալության պայմանագրի 1.5 կետի:

3. 2018թ. օգոստոսի 1-ից մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 5, 6 և 7 աշխատասենյակները՝ ընդհանուր 37,3 քառ. մետր տարածքով, օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին:

4. 2018թ. օգոստոսի 1-ից մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 11, 16, 17 և 18 աշխատասենյակները՝ ընդհանուր 76,8 քառ. մետր տարածքով, օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն գործակալությանը: 

5. 2018թ. օգոստոսի 1-ից մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 2 և 3 աշխատասենյակները՝ ընդհանուր 47,4 քառ. մետր տարածքով, օգտագործման տրամադրել «Հայաստանի Ազգային Արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:    


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՂԻՆԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner