Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. Հունվարի 12-ի թիվ 46-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 77/9 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Գեորգի Գասպարի Գրիգորյանի կողմից ինքնակամ կառուցված 26․3քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 09022024-11-0035/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Գեորգի Գրիգորյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 77/9 հասցեի ավտոտնակը՝ 26․3քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 26․3քմ հողամասը, համապատասխանաբար, 60911 դրամ և 179743 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 26․3քմ հողամասը քաղ. Գեորգի Գասպարի Գրիգորյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 77/9 հասցեի ավտոտնակը՝ 26․3քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 26․3քմ հողամասը, համապատասխանաբար, 60911 դրամ և 179743 դրամ արժեքներով քաղ. Գեորգի Գասպարի Գրիգորյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |