Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. նոյեմբերի 23-ի թիվ 1090-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 12/7 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Աշոտ Ռուբենի Գրիգորյանի կողմից ինքնակամ կառուցված 31․2քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 05122023-11-0013/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Աշոտ Գրիգորյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 12/7 հասցեի ավտոտնակը՝ 31․2քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 31․2քմ հողամասը, համապատասխանաբար, 85020 դրամ և 328031 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 31․2քմ հողամասը քաղ. Աշոտ Ռուբենի Գրիգորյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 12/7 հասցեի ավտոտնակը՝ 31․2քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 31․2քմ հողամասը, համապատասխանաբար, 85020 դրամ և 328031 դրամ արժեքներով քաղ. Աշոտ Ռուբենի Գրիգորյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |