Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. ապրիլի 10-ի թիվ 277-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 181/9 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Նուշիկ Վռամշապուհի Քեթցյանի կողմից ինքնակամ կառուցված 23.0քմ արտաքին մակերեսով առևտրի սրահի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 14042023-11-0045/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Նուշիկ Քեթցյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 181/9 հասցեի առևտրի սրահը՝ 23.0քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 23.0քմ հողամասը, համապատասխանաբար, 564075 դրամ և 241818 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված առևտրի սրահը և վերջինիս զբաղեցրած 23.0քմ հողամասը քաղ. Նուշիկ Վռամշապուհի Քեթցյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 181/9 հասցեի առևտրի սրահը՝ 23.0քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 23.0քմ հողամասը, համապատասխանաբար, 564075 դրամ և 241818 դրամ արժեքներով քաղ. Նուշիկ Վռամշապուհի Քեթցյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |