Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 281
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
«ՖՕՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ.» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԴԻԼԻՋԱՆԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ԵՎ «ՀԱՂԱՐԾՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Ֆոքըս օն Չիլդրեն Նաու, ինկ.» բարեգործական կազմակերպությունը  Դիլիջանի համայնքապետարանի հետ համատեղ «Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության» և «Հաղարծնի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տարածքում իրականացրել է խաղահրապարակների տեղադրման ծրագիր, որի ընդհանուր արժեքը կազմում է 4538000 (չորս միլիոն հինգ հարյուր երեսունութ հազար) ՀՀ դրամ։ Դիլիջանի համայնքապետարանը ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի պարտավորվում է վերը նշված կազմակերպությանը հատկացնել 453800 (չորս հարյուր հիսուներեք հազար ութ հարյուր) ՀՀ դրամ որպես համաֆինանսավորվող գումար, որը կազմում է  ծրագրի ընդհանուր արժեքի 10%-ը ։ Առաջարկվում է տալ հավանություն վերը նշված ծրագրերին և Դիլիջան համայնքի 2023թ․ տեղական բյուջեում կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ համաֆինանսավորում իրականացնելու նպատակով։

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ, 42-րդ կետերի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի   պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.    

1. Տալ հավանություն «Ֆոքըս օն Չիլդրեն Նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության կողմից «Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության» և «Հաղարծնի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տարածքում խաղահրապարակների տեղադրման ծրագրին։

2. Դիլիջան համայնքի 2023 թվականի տեղական բյուջեի ֆոնդային մասում կատարել  փոփոխություններ՝ համաֆինանսավորում իրականացնելու նպատակով․

    1) «09-05-01» Դիլիջան համայնք  /Արտադպրոցական դաստիարակություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածից նվազեցնել 453800 (չորս հարյուր հիսուներեք հազար ութ հարյուր) ՀՀ դրամ,

   2) «09-01-01» Դիլիջան համայնք  /Նախադպրոցական կրթություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5511 /համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և (կամ) կապիտալ ակտիվի ձեռք բերում/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել 453800 (չորս հարյուր հիսուներեք հազար ութ հարյուր) ՀՀ դրամ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner