Այսօր: Ուրբաթ, 22 Հոկտեմբերի 2021թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 101
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԵՏԱՓՆՅԱ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2/24 ՀԱՍՑԵԻ 20.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հովիկ Արծրունի Մարկոսյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 2/10 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող առևտրի սրահի սպասարկման 26.4քմ հողամասին կից գտնվող /Գետափնյա փողոցի թիվ 2/24 հասցեի/ 20.0քմ մակերեսով հողամասը, Գետափնյա փողոցի թիվ 2/10 հասցեի առևտրի սրահին կից հանրային սննդի կազմակերպման նպատակով, ընդլայնման կարգով իրեն տրամադրելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 20.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 2/24 հասցեի 20.0քմ հողամասն ընդլայնման կարգով, վարձակալության իրավունքով, առանց կառուցապատման իրավունքի, 20000 դրամ վարձավճարով, մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել քաղ. Հովիկ Արծրունի Մարկոսյանին՝ Գետափնյա փողոցի թիվ 2/10 հասցեի առևտրի սրահին կից հանրային սննդի կազմակերպման նպատակով:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
 

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 2/24 հասցեի 20.0քմ հողամասն ընդլայնման կարգով, վարձակալության իրավունքով, առանց կառուցապատման իրավունքի, 20000 դրամ վարձավճարով, մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով, Գետափնյա փողոցի թիվ 2/10 հասցեի առևտրի սրահին կից հանրային սննդի կազմակերպման նպատակով, քաղ. Հովիկ Արծրունի Մարկոսյանին տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55
(+374 268) 2-25-85
dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner