Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել <<Դիլիջան Դեվելոփմենթ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Դավիթ Իսկանդարյանի, ընկերությանը տրամադրված Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 19/4 հասցեի, 11-003-0305-0049 ծածկագրով 0.45721հա և Գետափնյա փողոցի թիվ 19/4 հասցեի, 11-003-0305-0047 ծածկագրով 0.20673հա հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքների ժամկետները մինչև 2117թվականը երկարաձգելու խնդրանքով: Դիլիջանի¬¬ համայնքի ղեկավարը ավագանու քննարկմանն է ներկայացրել Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 194 հասցեի, 11-003-0305-0049 ծածկագրով 0.45721հա և Գետափնյա փողոցի թիվ 19/4 հասցեի, 11-003-0305-0047 ծածկագրով 0.20673հա հողամասերի նկատմամբ <<Դիլիջան Դեվելոփմենթ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերության կառուցապատման իրավունքների ժամկետները երկարաձգելու մասին հարցը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 194 հասցեի, 11-003-0305-0049 ծածկագրով 0.45721հա և Գետափնյա փողոցի թիվ 19/4 հասցեի, 11-003-0305-0047 ծածկագրով 0.20673հա հողամասերի նկատմամբ <<Դիլիջան Դեվելոփմենթ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերության կառուցապատման իրավունքների ժամկետները մինչև ----- երկարաձգելու մասին առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |