Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 93
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՄԱԿԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի վարչական տարածքում գտնվող`  պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից Դիլիջան  համայնքի ֆոնդային բյուջե  է վճարվել  3466000 դրամ:
Համաձայն  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ.հուլիսի 27-ի թիվ 1098-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի Դիլիջան քաղաքային համայնքի  ղեկավարը նշված ֆինանսական միջոցի օգտագործման վերաբերյալ ավագանու քննարկմանն է ներկայացրել կապիտալ ծախսերի երկու ծրագիր` «
Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 2 շենքի տանիքի նորոգում» և « Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 4  շենքի տանիքի նորոգում»:
Ելնելով
վերոգրյալից՝

Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը, Դիլիջան համայնքի  2016թ.  Բյուջեի ֆոնդային մասի այլ հիմնական միջոցների իրացումից  եկամուտներն  ավելացնել  3466000 դրամով և ուղղել  «Բնակարանային շինարարություն»/բաժին 06, խումբ 01 դաս 01, հոդված 5113/, «Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 2 շենքի տանիքի նորոգում»  ծրագրի իրականացմանը, որի ընդհանուր արժեքը  կազմում է 11821830 դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՄԱԿԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner